Մեր հասարակության մեջ ոչ միշտ են դիմում հոգեբանի օգնությանը առաջարկում եմ դիտարկել հիմնական կարծրատիպերը, որոնց պատճառով մարդիկ հրաժարվում են մասնագիտական աջակցությունի

Brain

Հոգեբանն անկախ է և անկողմնակալ, բարոյախրատական քարոզ չի կարդում, չի դատում ձեր քայլերն և գնահատական չի տալիս ձեր արարքներին, սակայն օգնում ՝ հասկանալ այս, կամ այն իրավիճակում հայտնվելու իրական պատճառները:

Brain

Հանդիպումների քանակը կախված է ձեր անհատական առանձնահատկություններից և կյանքի հանգամանքներից: Մեկին բավարար է 2-3 խորհրդատվություն, մեկ այլ այցելուին անհրաժեշտ է հոգեթերապիա և հոգեվերլուծություն: Ամեն դեպքում դուք ունեք փորձելու և որոշում կայացնելու հնարավորություն:

Brain

Հոգեբանին դիմելը համարձակ քայլ է և հոգատարություն՝ սեփական առողջության հանդեպ: Այն ձեր մասին է: Պրոֆեսիոնալ աջակցություն և կարևոր ներդրում՝ ողջ հետագա կյանքի համար:

Դուք կարող եք դիմել ինձ, եթե ձեզ անհանգստացնում է՝

Դեպրեսիա, վախեր, ճնշվածության զգացում

Կյանքի նպատակների և մոտիվացիայի բացակայություն

Բացասական սցենարների կրկնություն

Զուգընկերոջ ընտրության և հարաբերությունների կառուցման խնդիրներ, բաժանություն, միայնակության զգացում

Ծանր Ճգնաժամային իրավիճակներ, հարազատի կորուստ

Ցածր ինքնագնահատական

Հոգեվերլուծություն

Ավելին՝ հոգեվերլուծության մասին դուք կարող եք իմանալ այստեղ:

Աշխատանքի մեջ առաջնորդվում եմ բազմամյա կլինիկական փորձով և միջազգային ստանդարտներին համապատասխան խորհրդատվությամբ՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը՝ պրոֆեսիոնալ հոգեբանի էթիկայի կանոններին համաձայն:

image 1