Պատերազմ՝ հանուն ապրելու իրավունքի

Այս հոդվածը գրելու համար ունեի շատ կարճ ժամանակ՝ պատրաստվելու և մտորելու։ Պատերազմն անհնար է դարձնում ցանկացած պլանավորում, քանի որ գտնվում ես մշտական անորոշության վիճակում։ Իմ հոգեբանական պրակտիկայում ես առաջին անգամ բախվեցի պատերազմի և պատերազմական տրավմաների հետ։ Ես երախտապարտ եմ Լյուդմիլա Տրուբիցինային, ով ինձ աջակցեց և կիսվեց իր փորձով՝ հասկանալով, որ աշխատանքի հոգեվերլուծական տեխնիկան չի աշխատում պատերազմական տրավմաների դեպքում։

Արդեն ուղիղ մեկ ամիս է ինչ Հայաստանը և հայ ժողովուրդը ենթարկվում են ագրեսիայի Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստ- իսլամիստ վարձկանների կողմից։ Անմիջականորոն խոսել հիմա հոգեբանական բուժման մասին անհնար է, քանի որ մենք գտնվում ենք տրավմայի կենտրոնում։ Մի կողմից ողջ երկիրը սգի մեջ է ահռելի կորուստների պատճառով։ Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ տեսնում է վիշտ ու սուգ հայրենակիցների աչքերում՝ պրակտիկորեն ամեն ընտանիք կորցրել է հարազատ զինվորի։ Մյուս կողմից՝ պատերազմը շարունակվում է և անհրաժեշտ է պայքարել ու գոյատևել։

<<Ճշմարտությունը չի կարելի հավասարեցնել գեղեցկությանը, քանի որ գեղեցկությունն անհետանում է, իսկ եղած ճշմարտությունից շատ բան տգեղ է և այլանդակ>> /Դ․ Ստայներ, 2020/։ Մենք պետք է ասենք միայն ճշմարտությունը, որքան էլ որ այն այլանդակ թվա։ Հոգեբանները բախվում են այնպիսի սիմպտոմների հետ ինչպիսիք են շոկը /ցնցումը/, մուտիզմը, վախը, գիտակցության ոլորտի նեղացումը /ինտելեկտուալ և հուզական/, ֆիզիկական գործընթացների գերակտիվացումը, կարմիր գծով ընթանում են այնպիսի ներխուժող ախտանշաններ ինչպիսիք են սուր վերհուշները, ձայները, օբսեսիաները։

Զինվորներն ասում են, որ հինգերորդ սերնդի պատերազմ է /հիբրիդային/։ <<Չգիտենք թե ում հետ ենք կռվում։ Զինվորներ չենք տեսնում։ Լսում ենք անօդաչուների ձայնը ու հետո տեսնում պատառոտված մարմինների մասեր>>։ Քսանամյա վիրավորը ասում է․ <<Դուք չեք կարող պատկերացնել թե ինչ է կատարվում կռվի դաշտում>> ։ Ես կարողանում եմ միայն պատասխանել․ <<Այո, ես այնտեղ չեմ եղել, բայց կարող եմ ապրումակցել և կիսել ձեր զգացմունքները՝ այստեղ և հիմա>>։ Զինվոր Մայիսի պատմությունը․ <<Ես վիրավոր եմ, իսկ իմ բոլոր ընկերները զոհվել են։ Յոթ օր կյանքի և մահվան սահմանին էի՝ այնքան մոտ էի զգում մահը։ Աչքերիս առաջ սպանեցից իմ զինակցին։ Նրա արյունը ցայտեց վրաս։ Անզեն կանգնած էի թշնամու առաջ, բայց նա չկրակեց։ Երևի մտածեց իմ հետևում ուրիշ զինվորներ կան։ Դա առաջին դեպքն էր, երբ ես հրաշքով կենդանի մնացի։ Երկրորդը թշնամու թիկունքում կատարվեց ու մեր ջոկատից ընդամենը երեք մարդ կենդանի մնաց։ Թաքնվել էինք անտառում, իսկ գիշերով պետք է անցնեինք մինապատ դաշտով։ Քայլում էի ու վախենում, որ կպայթվի ոտքերիս տակ։ Մեզ հաջողվեց փրկվել չնայած առանց ջուր և ուտելիք մնացինք 4 օր։ Ավելի ուշ վիրավորվեցի ու հիմա այստեղ եմ։ Չեմ ուզում տուն գնալ, որովհետև ստիպված եմ ընտանիքիս պատմել։ Հարազատներս հարցեր են տալու, մինչդեռ ես ուզում եմ մնալ ինքս ինձ հետ։>>

Բոլոր զինվորները մի մարդու նման ասում են; <<Մենք կռվում ենք ձեզ համար, հողը պաշտպանում ենք ձեզ համար՝ քույրերի և մայրերի>>։

Ես սկսեցի մտածել․ ի՞նչ է կատարվում այս մարդկանց ներսում։ Նրանք առաջնորդվում են ոչ միայն ինքնապաշտպանության մղումով, այլ կարծես նրանց ներսում ակտիվացել է 100 տարի առաջ տեղի ունեցած Եղեռնի հին վերքը։ Սա պարզապես տարածքների համար մղվող պատերազմ չէ։ Սա ցեղասպանություն է հայ ժողովրդի հանդեպ, որը առաջինը չէր։ 2 Մի սպա կիսում էր իր հիշողությունները առաջին՝ 1992թվականի պատերազմից։ Տուն մտնելիս նա տեսել էր կանանց մասնատված մարմիններ՝ պարանից կախված։ նման բարբարոսությունը թողնում է անջնջելի հետք ժողովրդի և նրա սերունդների վրա։

Առաջին անգամ <<ցեղասպանություն>> եզրույթը Ռաֆայել Լեմկինի կողմից ներմուծվեց իրավագիտություն 1933 թվականին։ Վերջինիս ձևակերպմամբ ցեղասպանությունը մարդկության մի մասի կողմից մյուսի ոչնչացումն է։ Մեզ անհրաժեշտ է սկզբից անդրադառնալ հասարակության դեզինտեգրացիայի խնդրին, և միայն հետո հասկանալ ցեղասպանության հետևանքները այն ապրած ժողովուրդների և նրանց սերունդների մոտ Ֆրոյդի մետահոգեբանության տեսանկյունից։ Ֆրոյդը շատ լավ ծանոթ էր մարդաբանությանը, որը թույլ տվեց վերլուծել պրիմիտիվ ռասսաների հոգեկան գործունեությունը։ Իր <<Տոտեմ և տաբու>> աշխատությունում /1913 թ․/ Ֆրոյդը ուսումնասիրեց ժողովուրդների կազմավորման արգելքները՝ ինցեստը և սպանությունը։ Պետք է ճանաչել, որ հաջորդ սերունդներից հնարավոր չէ թաքցնել գաղտնիքները՝ բոլոր բացասական իրադարձությունները իրենց հետքն են թողնում սերունդների վրա, քանի որ հոգեկան ներխուժումը ծնում է տոկսիկ միացումներ, որոնք ներգործում են ինչպես օտար մարմինները։

ЭՑանկացած հոգեկան գործողության դրսևորման մեջ պետք է հաշվի առնենք տրավմատիկ գործընթացները, որոնք մարդու հոգեկանի կողմից ենթարկվել են փոփոխությունների։ Այդ գործընթացը ենթադրում է, որ վերը նշվածը կապված է հասարակական և խմբային կյանքի ձևավորման հետ։ Ցեղասպանությունը վերապրածները նույնացվում են կենդանիների հետ, որոնց պետք է ոչնչացնել։ Հոլոքոստի ժամանակ հրեաները համեմատվում էին առնետների հետ, հայերը՝ դավաճան շների։ Անալիզը դա ձախողում է, որը ֆիքսվում է սուբյեկտը կործանող ֆոբիա ձևավորվող կառուցվածքում, որը տանում է պատերնալիզմի /հայրականության/ /Դ․ դոնաբեդյան/։ Խմբային նարցիսիկ պոզիցիայի հաստատման ժամանակ՝ պրիմիտիվ հորդայի, տաբուի, ինցեստի, սպանության, ֆոբիկ պրոցեսների փոխարեն, որոնք հիմնված են որդիների մեղավորության և հայրական օրենքի /պատերնալիզմ/ վրա ստեղծվում է դեստրուկտիվ հորդայի լիդերի քաոտիկ ստրուկտուրա, որն իր վրա է վերցնում մաֆիայի գործունեությունը։

Դեստրուկտիվ հորդայի լիդերները հիմնվում են օտարների նկատմամբ ատելության վրա՝ վերջինիս դիտարկելով որպես իրենց ընդհանրությանը սպառնացող սուբյեկտ։ Այն դիտարկվում է որպես հետապնդման օբյեկտ, որի մեջ իրացվում են բոլոր ագրեսիվ ձգտումները, ունեցվածքի ցանկությունները, տիրապետելը, որը իրագործվում է սարսափի մթնոլորտում։ Տիրելու ձգտումը կապված է առաջնային նարցիսիզմի հետ, որն ուղղված է մայրական սիրո մշտական փնտրտուքին, որի միջոցով էգոն ձգտում է ասսիմիլացվել մայրական օբյեկտի հետ՝ բացառելով երրորդ կողմը։ Կործանարար հորդայի առաջնորդը դառնում է միակ ամենակարողը, կատարյալը, որի շնորհիվ ձևավորվում է կույր պաշտամունք։

Օտարի նկատմամբ այդ ատելությունը ենթարկվում է հոգեբանական ճնշման։ Մարդը, որին նրանք ձգտում են ոչնչացնել հավասարվեցվում է կենդանուն /առնետ, շուն/, որպես հիվանդության տարածողի /ժանտախտ, քոս/։ Այդպես էլ հիմա է կատարվում՝ հումանիտար հրադադարի պահպանման անհնարինությունը․ արդեն չորս շաբաթ է ինչ զինվորների դիակները քայքայվում են և դառնում վայրի խոզերի կեր, ենթարկվում փտած մանրէների ազդեցությանը, որը ենթադրում է, որ ինքը բնությունն է վերամշակում- ոչնչացնում հորդայի հանցագործությունների հետքերը։

Այս դեհումանիզացիան մեծապես արդարացնում է տեղ գտած ավերածությունները, ինչպես դա կատարվում էր Հոլոքոստի ժամանակ։ Մենք հիմա դրա ականատեսներն ենք։ 3 Չկա ցենզուրայի արգելք, որը կտեղավորեր ավերող ամբոխին ոչ մշակութային ոլորտում, որովհետև այսպես կոչված նախնադարյան ժողովուրդները երբեք չեն սերմանել քայքայիչ ատելություն իրենց համայնքի մի մասի նկատմամբ։

Իր <<Չարը մշակույթում>> գրքում Նատալի Զալշտեյնը անդրադառնում է Ֆրոյդի տեսակետներին՝ կապված ոչ-քաղաքակիրթ հասարակություններում մեղավորության զգացումի բացակայության հետ։ Մեղավորության զգացումը կապված է այն տագնապի հետ որով մարդը փորձարկում է արտաքին ուժը կամ ներքին Գեր-Ես-ը։ Տագնապի երկրորդ տեսակը կապված է արգելված ցանկություններին հաջորդող պատժի հետ։ Ոչ քաղաքակիրթ հասարակությունների տակ հասկանում ենք մարդկանց այն խմբերը, ում մոտ բացակայում են պատմական և մշակութային արժեքները։

Անհատական կամ կոլեկտիվ սպանություններն ավելի ուշ մոռացվում են /արտամղվում/ կամ էլ ճեղքման մեխանիզմի միջոցով պոկվում են ձեռք բերելով գաղտնի և թաքնված բնույթ։ Փլուզման վախը սուբյեկտը չի գիտակցում, թեև զգուշանում է, որ կրելու է իր հետ այն, ինչն իրեն վիճակված է փորձառել։ Անխուսափելի ամնեզիան կրկնապատկում է անցյալի բռնությունը և չասվածից շնչահեղձ եղած խոսում է սարսափելիից։

Ցեղասպանության պլանները հիմնվում են նույն մեխանիզմների վրա․ զրկել ազգաբնակչությանը տեղեկատվությունից, ստիպել մտավորականներին լռել և միայն հետո պառակտել-ներգործել խոսքով, իսկ հետո նաև գործով՝ ազատվելով մարդկանցից ֆիզիկապես։ Արտացոլելով իրադարձությունները ներքին թշնամու վրա որպեսզի անպատիժ կերպով իրականացնի սպանդը՝ մաքրելով իրագործված հանցագործության հետքերը։

Հիմա մենք գտնում ենք ինքներս մեզ կոլեկտիվ տրավմայի մեջ միավորվելով։ Յուրաքանչյուրն ապրում է ողբերգությունը անձնական–անհատական հիմքով։ Մյուս կողմից էլ կոլեկտիվ հարթությունը իրենից ներկայացնում է վերականգնող ռեսուրս։ Ցանկացած տրավմատիկ ներգործություն գործում է անալոգային լուսանկարչության սկզբունքով՝ անցնում է մութ սեյակով։ Չի թողնում ոչ մի տպավորություն և կրում է ինֆորմացիա, որը տեսանելի չէ քանի դեռ չի լվացվել երևակիչը։ Մասնատված մարմինների մասերով վերհուշները, որոնք այդպես էլ չեն մաքրվում հիշողությունից վարվում են ինչպես <<հում տարրերը>> /Բիոն/։ Այս դեպքում մեր խնդիրն է մայրական <<Ալֆա ֆունկցիայ>>-ի միջոցով օգնել ինչ-որ կերպ մարսելու, իր հոգեկան տարածքում գտնելու այն տեղը, որտեղ կձևափոխվի և կվերադարձվի մշակված ձևով։

Վերջապես, կարող ենք նաև զինվորին համեմատել մանկիկի հետ, ում մոտ վնասված է ողջ հոգեկան մաշկը։ Մեզ անհրաժեշտ է ներսում ստեղծել <<կոնտեյներ>> /պարունակիչ/, որպեսզի մարդուն տանք հնարավորություն ինչ-որ բանի վրա հենվելու։ Աշխատասենյակըը դա մարտի դաշտ չէ, սակայն աշխատասենյակում է, որ կարողանում ենք բացել հանդուրժողականության պատուհանը, որի շնորհիվ զինվորը կարող է տանել իր ցավը և կիսել այն այդ տարածությունում։ Թվում է, որ կան անվտանգության պայմաններ, որոնք կարող ենք ստեղծել, բայց և անհրաժեշտ է գտնել ռեսուրսներ նաև մեզ համար։ Այսպիսով, օգնելով Էգոյին ամրանալ ինքնության վերադարձի և անմիջականորեն բնության հետ կապի միջոցով։ Օրինակ, փախստական մայրերը թխում են կանաչիով բլիթներ կամ սարերից հավաքած բույսերից ապուր են պատրաստում, որով ամրապնդում են իրենց ինքնությունը։

Ցանկացած մասսայական սպանդից հետո վերածննդի հույսը իրացվում է սերնդի միջոցով։ Ինչպես ինձ է թվում այդ հույսը կարելի է փոխանցել նաև հիմա պացիենտների հետ աշխատանքում․ չէ որ երբ փլուզվում են սահմանները հենման կետերի հետ միասին՝ խուճապը և վախը կարող են գերիշխել։ Եվ որպեսզի չկորցնենք մարդկային հատկությունները մեզ անհրաժեշտ է ստեղծագործ արարման քաջություն՝ մարդասիրական հասարակություն կառուցելու համար։

28.10.2020